News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Foreign Policy Journal»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է Թաֆթսի Համալսարանին կից Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի անվան դպրոցի շրջանավարտ Գրիգոր Բոյախչյանը:

21-րդ դարի անվտանգության միջավայրում  ինչպես թույլ, այնպես էլ բավական հզոր ավտորիտար պետությունները անկայունության եւ կոնֆլիկտների հիմնական աղբյուր կլինեն ողջ աշխարհում: Նրանց անկայունությունը կարող է կապված լինել  ներքին խնդիրների հետ, պայմանավորված լինել լեգիտիմության բացակայությամբ, թույլ կառավարմամբ եւ ներքին ընդդիմադիր շարժումների ճնշմամբ: Սակայն այդ պետությունները նույնպես նախագծում են  ուժ իրենց աշխարհագրական շրջաններում, երբեմն որպես պատրվակ, որպեսզի շեղեն ուշադրությունը ներքին խնդիրներից, ինչը հաճախ նրանց ռեւիզիոնիստական դրդապատճառների տարածումն է: Նրանց թուլությունը սադրիչ է:

Ավտորիտար ռեժիմների ռազմավարական մշակույթը թույլ է տալիս որոշ ընդհանրացումներ կատարել. կործանման նպատակով բռնությունն ու տանջանքը մշտական պայման է, այլ ոչ թե անոմալիա. ռազմական ուժի կիրառման սպառնալիքը եւ դրա սահմանափակ տեղակայումն ամենօրյա պրակտիկա է հանդիսանում՝ որպես սովորական գործիք, այլ ոչ թե վերջին միջոց. նախազգուշացումները, որոնք պատերազմ ու անզիջում պայքար են հրահրում, օգնում են դիվանագիտությանն ուժ, վճռականություն ու կամք դրսեւորել:

Հրադադարի կնքումից երկու տասնամյակ անց կարող ենք տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին մշտապես մանր, բայց կատաղի բախումներ են տեղի ունենում: Սրանք եզակի դեպքեր չեն կամ հարձակումներ, այլ ամենայն հավանականությամբ, օրինակ են նրա, ինչը բախման նորմայի է վերածվում: Մշտապես տեղի են ունենում երեւույթներ, ինչպես մշակութային եւ պատմական փաստերի ոչնչացումը, քարտեզի վրայից Հայաստանը ջնջելու սպառնալիքները, քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու սպառնալիքները, նրանց փառաբանությունը, ովքեր կացինով մարդ են սպանում, եւ հակվածությունն ուշադրություն չդարձնել ռազմական ու քաղաքացիական մտածողության միջեւ տարբերություններին, սակայն վերջինիս դիտավորյալ ոչնչացումը: Այս նոր միջավայրը վտանգավոր նախադեպեր է ստեղծում:

Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին վերջին հարձակումների ֆոնի վրա միջնորդները պետք է ուշացումով ճանաչեն, որ իրենց առաջարկությունների եւ մոտեցումների մեծ մասը, որոնք հաճախ երկաթե սկզբունքներ են համարվում, չեն գործում: Ռազմական գործողությունները՝ բազմաթիվ զոհերով, ընդգծում են, որ միջնորդները պետք է հերքեն շատ առաջարկություններ քանի որ, քանի որ բախվում են չափանիշների անհամապատասխանության ուժի կիրառման եւ խաղաղության պաշտպանության գործում:

Լեռնային Ղարաբաղի դեպքն իսկապես յուրահատուկ է, սակայն խաղաղության ձգտումն այդպիսնին չէ: Թեեւ առաջարկվող Մադրիդյան սկզբունքները հաջողության քիչ հավանականություն ունեն, պետք է  հաստատվեն կարճաժամկետ առաջնահերթություններ, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել բռնությունը եւ դիրքերից հեռացնել նրանց, ովքեր ձգտում են խոչընդոտել խաղաղության կենսունակությանն ուղղված շարժմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ