News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում հիմնված «Հայաստան» հիմնադրամը սեպտեմբերի 7-ին քալիֆորնիական «ARTN» հեռուստաալիքի եւ հայկական «Շանթ» հեռուստաալիքի հետ համատեղ հատուկ հեռուստամարաթոն կանցկացնի, որպեսզի 20 ընտանիքի օգնության համար միջոցներ հավաքի, որոնք ապրում են սարսափելի պայմաններում հայկակն Գյումրի քաղաքում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Սպիտակի երկրաշարժից ավելի քան 10 տարի անց շատ ընտանիքներ դեռ ապրում են Գյումրիի հետնախորշերում: «Հայաստան» հիմնադրամը 20 բնակարան կգնի եւ կհատկացնի ընտանիքներին, որոնք Գյումրիում ապրում են սարսափելի պայմաններում: Բնակարանները կվեևանորոգվեն ու կկահավորվեն նոր կահույքով: Ընտանիքները նաեւ մեկ տարվա ընթացքում ֆինանսական օգնություն կստանան: Եթե երեխաները ցանկանան քոլեջում սովորել, ապա հիմնադրամը կվճարի ուսման դիմաց, որպեսզի նրանք կարողանան կրթություն ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ