News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նոր արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրացման ակտիվ կողմնակից է, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիմում է: Այս մասին հոդվածը պատրաստել է «France-Presse» գործակալությունը:

«Չավուշօղլուն ճգնաժամային պահի է պաշտոնի անցնում. նրան մեծ աշխատանք է սպասվում, քանի որ Թուրքիան Մերձավոր Արեւելքում արտաքին քաղաքական բազմաթիվ խնդիրներ ունի հարեւան երկրներում՝ Սիրիայում եւ Իրաքում ծավալվող կոնֆլիկտների ֆոնի վրա: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նրա նրան նախորդած Ահմեդ Դավութօղլուն, ով այժմ վարչապետ է, գերագնահատել է իր ուժերը հավակնոտ արտաքին քաղաքականությունում, որն ուղղված է Թուրքիան իսլամական տերություն հռչակելուն: Մնում է տեսնել, արդյոք Չավուշօղլուն ավելի համեստ նպատակներ կհետապնդի, թեեւ նշանակումից հետո իր առաջին մեկնաբանություններում նա առանձնացրել է ԵՄ անդամակցությունը որպես առաջնահերթություն եւ չի հիշել Մերձավոր Արեւելքի մասին»,- նշվում է հոդվածում:

«Դավութօղլուն, ով 2009թ.-ին դարձել էր արտգործնախարար, հակասական գործիչ է. ոմանք նրան մեղադրում են հավակնոտ արտաքին քաղաքականություն վարելու մեջ, որը հանգեցրել է Սիրիայում իսլամիստ գրոհայինների վերականգմանը: Հենց Մերձավոր Արեւելքում, այլ ոչ թե Եվրոպայում Չավուշօղլուն կբախվի առավել արդիական հարցերի: Մեկ այլ հիմնական հարց կլինի լարվածության մեղմումը հարեւան Հայաստանի հետ, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, սակայն արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Էրդողանի երդման արարողությանը»,- նշում է « France-Presse» գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ