News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացիներն ու եվրոպացիներն աստիճանաբար սկսում են հասկանալ, թե ով է իրականում մեղավոր, ով է խախտում հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության շփման գծում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ամերիկայի Հայ Դատի Գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Չգիտեմ, թե ինչի մասին է մտածում Իլհամ Ալիեւը. նա բազմիցս հայտարարել է, որ մտադիր է պատերազմել, չգիտեմ, թե ինչի կհանգեցնեն նրա խոսքերը: Մենք հիասթափված ենք, որ ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ-ն պահպանում են կեղծ չեզոքությունը՝ կոչ անելով երկու կողմին վերջ տալ հրադադարի ռեժիմը: Մենք փորձում ենք փոխել այդ մոտեցումը, որպեսզի այն դեպքերում,երբ Ադրբեջանը խախտում է համաձայնությունները, նրանք հայտարարեն այդ մասին: Երբ նրանք դա չեն անում, Ադրբեջանը շարունակում է խախտել համաձայնությունը, դա վտանգավոր է»,- ընդգծել է Արամ Համբարյանը: Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ կողմերը կարող են լուծել ղարաբաղյան խնդիրը բանակցությունների շուրջ: «Միջնորդներն աստիճանաբար խախտում են «չեզոքությունը», ինչպես որ, օրինակ, տեղի ունեցավ  Ադրբեջանում գերության մեջ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքում»,- եզրափակեց Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունները հանդես են եկել հայտարարություններով՝ անհանգստություն հայտնելով Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ:

Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 7-ին գերի էր ընկել: Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց գերու մահվան մասին՝ «սրտային անբավարարության» հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ