News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորդիա նահանգում տղամարդ են ձերբակալել, ով սպանել եւ կերել է 15 կրիա, որոնք անհետացման վտանգի տակ են. նա ծրագրում էր եւս 11-ին սպանել: Այդ մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:

Ֆլորիդայի ձկների եւ որսի տնտեսության ծառայությունը հայտարարել է, որ իր աշխատակիցն Ֆլորիդայի արեւմտյան ափերին անտառում անվադողերի հետքեր ու կրիայի պատյաններ է հայտնաբերել: Հաջորդ օրը վերադառնալով՝ նա գտել է տարա 11 կենդանի գոֆեր տեսակի կրիաներով: Աշխատակիցը թաքնվել ու սպասել է: Դեպքի վայր է եկել տղամարդը: Ձերբակալությունից հետո նա խոստովանել է, որ կերել է կրիաներին:

Դատախազները համապատասխան մեղադրանք են պատրաստում: 11 կրիաներին ազատ են արձակել: Ֆլորիդայում գոֆեր տեսակի կրիաներն ահետացող են համարվում, ուստի նույնիսկ անօրինական է դրանց պահելն, առավել եւս ուտելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ