News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոլախաղերին մասնակցելով՝ այդ թռչունները, ինչպես եւ մարդիկ, 35%-ով ավելի հաճախ են պայքարում խոշոր պարգեւների համար, քան մանրերի: Վարվիկի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ նախկին խոշոր հաղթանակների եւ պարտությունների մասին հիշողությունները որոշիչ նշանակություն ունեն ռիսկի հետ կապված նոր որոշումներ կայացնելիս: Մեր նախկին հաղթանակները իսկույն փայլատակում են հիշողության մեջ, երբ մենք կրկին կանգնած ենք գումարով խաղալու դիլեմայի առաջ, գրում է  Medical News Today-ը:

Փորձարկումներում մարդկանց եւ աղավնիներին առաջարկել են խաղի 4 տարբերակ. Երկուսը կապված են խոշոր շահումների հետ, երկուսը՝ մանր: Մարդկանց պարգեւատրել են բալերով, իսկ աղավնիներին՝ կերով: Յուրաքանչյուր տարբերակում մեկ անվտանգ ուղին հանգեցնում է երաշխավորված ֆիքսված պարգեւի, իսկ մեկ ռիսկային տարբերակը մեծ կամ փոքր պարգեւատրում ստանալու 50% հնարավորություն է տալիս, փոխանցում է  MedDaily.ru-ն:

«Եվ  մարդիկ, եւ աղավները հակված են ռիսկին, եթե խոսքը խոշոր շահումների մասին է: Երբ մարդիկ տարվում են մոլախաղերով, նրանք հաճախ են հույսը դնում նախկին փորձի վրա: Պարզվում է, աղավնիները նույնպես: Մարդիկ աղավնիներից խելացի են, սակայն նրանք ռիսկի հետ բախվելիս նույնակերպ են արձագանքում, քանի որ տվյալ վարքագծի շարժիչ ուժը միանման հոգեկական գործընթացներն են», - հստակեցրել է հետազոտող Էլիոթ Լյուդվիգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ