News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Իսլամական Հանրապետության եւ իրանական ատոմային ծրագրի կարգավորման հարցերով միջազգային  միջնորդների միջեւ կայանալիք առաջիկա բանակցությունների ընթացքի վրա, IRNA գործակալությանը հայտարարել է ԻԻՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

 «Այդ գործողությունները ատոմային բանակցությունների ընթացիկ գործընթացների հետ անհամատեղել են: Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը, ձեռքբերված պայմանավորվածությունների համապատասխան,  վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր է ձեռնարկել, ապա ակնկալում է, որ մյուս կողմերի ներկայացուցիչները նույնպես ճիշտ այդպես պետք է գործեն», - հայտարարել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Ուրբաթ հայտնի է դարձել, որ ամերիկյան իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել 25 ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ իրանական ատոմային ծրագրին օժանդակելու մեջ կասկածվող տրանսպորտային ընկերություններ, ավիաընկերությունները եւ 6 բանկ: Վաշինգթոնը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցների ցուցակում հայտնվածները խախտել են Իրանի նկատմամբ գործող սահմանափակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից իրանական մի շարք ձեռնարկությունների դեմ սահմանված նոր պատժամիջոցները՝ Ռոհանին հայտարարել է, որ իր վարչակազմը «նոր պատժամիջոցների հետեւանքերի հաղթահարման ճանապարհին մտադիր չէ կորցնել եւ ոչ մի րոպե»:

ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Արեւմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են ատոմային զենքի մշակման փորձերի մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ իր ատոմային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի՝ էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկի բավարարմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ