News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Գիրեսուն նահանգում մի հողագործ երկգլխանի օձ է հայտնաբերել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Գիրեսունի Բուրոնջու գյուղի բնակիչն իր այգում երկգլխանի օձ է հայտնաբերել, որին անվնաս տեղափոխել է Անթալիայում գտնվող հատուկ հետազոտման եւ ուսումնասիրության կենտրոն:

Կենտրոնի մասնագետներից Օզգուր Էրգելդին նշել է, թե երկգլխանի օձ միլիոնից մեկ է հանդիպում: Մասնագետը շեշտել է, թե օձի երկու գլուխներում գտնվող կերակրափողերը նորմալ գործում են եւ օձն ընդունակ է երկու գլխի միջոցով էլ կերակուր ընդունել:

Նշվում է, որ օձին երկու շաբաթ ուսումնասիրելուց հետո կցուցադրեն այցելուների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ