News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկ Համազասպ Գեւորգյանի՝ Վարդան Պետրոսյանի սթափության վերաբերյալ կազմած արձանագրության վավերականության շուրջ վեճը նոր լարվածություն է մտցրել դատավարության կողմերի միջեւ։

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի խոսքով՝ բժշկի կողմից տրված սթափության վերաբերյալ փաստաթուղթը կեղծվել է, երբ դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հարցմանն ի պատասխան «Նաիրի» բժշկական կենտրոնը նրան տրամադրել է փաստաթղթի կրկնօրինակը՝ փաստաթղթի վրա ավելացնելով, որ վթարից հետո Վարդան Պետրոսյանի խմածությունը ստուգվել է «ալկոմետրով»:

«Դա փաստաթուղթ է, երբ որ բլանկը լրացվում է, ստորագրվում է, կնքվում է, դա համարվում է փաստաթուղթ, եւ ոչ մեկ փաստաթղթի մեջ իրավունքի չունի լրացումներ կատարել, ջնջումներ, նշումներ կատարել: Փաստաբանին տված արձանագրությունը լրիվ այլ արձանագրություն է բովանդակային առումով, դա համարվում է պաշտոնական փաստաթղթի կեղծիք: Նաեւ ստորագրությունները ընդհանրապես իրար  նման չեն»,- NEWS.am-ին ասաց Ռուբեն Բալոյանը եւ ավելացրեց, որ փաստաբանին տրամադրված կրկնօրինակը պետք է լրացներ սթափությունը ստուգած բժիշկը, ոչ թե ավագ բուժքույրը:

Նշենք, որ բժիշկ Համազասպ Գեւորգյանը դատարանին հայտնել էր, որ կրկնօրինակը լրացրել է գլխավոր բուժքույրը, ստորագրել է ինքը:

Դերասանի Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով, փաստաթուղթ չի կեղծվել, քանի որ կրկնօրինակում բովանդակային փոփոխություն չկա:

«Խնդիրը կայանում է նրանում, որ փոխարենը կից գրության մեջ գրեն, թե ինչ մեթոդով է կատարվել սթափության ստուգումը, նրանք լրացում են կատարում: Արձանագրության  մեջ լրացում է կատարվում ավագ բուժքույրի կողմից, որից հետո տրամադրվում է ինձ: Իհարկե լրացում չի կարելի անել, բայց կեղծիք համարվում է, երբ բովանդակությունն է փոխվում, այսինքն, եթե  իրականում գրված լիներ խմած, իրանք փոխեին, գրեին՝ սթափ»,-ասաց  դերասանի պաշտպանը:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ կարեւորը դեպքի օրը բժշկի տված փաստաթուղթն է եւ հավաստիացումը, որ դերասանը սթափ է եղել, քանի որ բացի ալկոմետրով ստուգումից, նա խոսել է Վարդան Պետրոսյանի հետ եւ ալկոհոլի հոտ չի առել:

Նշենք, որ դեպքից հետ Վարդան Պետրոսյանին օգնություն ցուցաբերած քաղաքացիները եւ փրկրարաները եւս  դատարանին հայտնել են, որ դերասանի վրայից ալկոհոլի հոտ չի եկել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ