News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ ցանկացած ժողովրդական երկիր եւ անհատ պետք է աշխատի այն ուղղությամբ, որ մարդիկ չմահանան միայն այն բանի համար, որ որոշել են ապրել ազատ: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան այցելության ժամանակ ասաց Լիտվայի Հանրապետության սեյմասի (խորհրդարանի) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Լիտվայի սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին` արդյոք Արեւմուտքի արձագանքը համաչափ էր վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությանը եւ բավարար Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիան կանխելու համար:

«Ես դեմ եմ պատերազմին։ Մենք այսօր խոսեցինք ձեր նախագահի հետ եւ պարզեցինք, որ մեր դիրքորոշումներն այս հարցում համընկնում են: Նա վերահաստատեց, որ Հայաստանը կողմ է միայն հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը: Արցախի ժողովուրդը պետք է ապրի խաղաղ: Ես կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ ցանկացած ժողովրդական երկիր պետք է աշխատի այն ուղղությամբ , որ մարդիկ չմահանան միայն այն բանի համար, որ որոշել են ապրել ազատ»,- ասաց Դալիա Կուոդիտեն:

Նրա խոսքով` հենց այդ ուղղությամբ է աշխատում Արցախ-Լիտվա բաերկամության խումբը:

Դալիա Կուոդիտեն նշեց, որ սեպտեմբերի 1-ին իրենց պատվիրակությունը կայցելի Արցախ, որտեղ կքննարկվեն հետագա համագործակցության ծրագրերը:

Հարցին, թե Արցախ այցելությունից հետո չի վախենում  հայտնվել Ադրբեջանի տխրահռչակ սեւ ցուցակում, Դալիա Կուոդիտեն պատասխանեց. «Ես  վախենալու բան չունեմ, դա իմ խնդիրը չէ, դա Ադրբեջանի իշխանությունների իրավունքն է»:

Դալիա Կոուդիտեն շնորհավորեց նախագահ Սերժ Սարգսյանին օգոստոսի 28-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու կապակցությամբ:

Հարցին, թե երբ է հնարավոր Լիտվայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, պատգամավորն ասաց. «Հնարավոր է՝ թեկուզ ոչ վաղը, դրա համար խիզախություն է պետք, բայց պետք չէ շտապեցնել իրադարձությունները, ամեն ինչ պետք է անել քայլ առ քայլ: Ամենակարեւոր սկզբունքները, որ պետք է լինեն այս խնդրի լուծման հիմքում, բռնությունը բացառելն է եւ մարդկանց ազատ կամքի դրսեւորումը»:

Նշենք, որ Դալիա Կուոդիտեն իր ղեկավարած պատվիրակության հետ այցելեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց 1915թ. Ցեղասպանության զոհերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ