News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հազարավոր քաղաքացիներ պահանջում են Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով նոր, անկախ փորձաքննություն նշանակել, ինչը կհաստատի, որ ավտովթարը եղել է փողոցի բանուկ մասում եւ ոչ թե կողնակում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասանի կողմնակիցներից Ալինա Նիկողոսյանը՝ տեղեկացնելով, որ շուրջ 4000 քաղաքացի ստորագրել է այդ պահանջով գրության տակ:

«Ստորագրելու ակտիվությունը բարձր է եղել հասարակության կողմից: : Երբ մարդկանց ներկայացնում ես, որ բացթողումներ են եղել, գիտակից մարդիկ ստորագրում են անկախ փորձաքննության պահանջի տակ: Ստորագրությունը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 5-ը, 12-ը:  Մտածում ենք, որ սեպտեմբերից մարդիկ ավելի ակտիվ կլինեն, քանի որ արձակուրդից վերադառնում են»,-ասաց Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ մի շարք համալսարաններից ստորագրահավաքին միանալու  ցանկություն են հայտնել:

Նշենք, որ ստորագրահավաքն անցկացվում է օգոստոսի 7-ից՝  «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ: Այն նաեւ առցանց տարբերակով է անցկացվում, որի վրա վերջերս հաքերային հարձակում է եղել:

«Օնլյան ստորագրահավաքի արդյունքները դեռ չենք հաշվել, բայց հաքերային հարձակումից հետո 200 ստորագրություն պակասել էր»,-ասաց Ալինա Նիկողոսյանը:

 Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ