News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շինարարը ստիպված է եղել մոտ 40 րոպե կախված մնալ 30 մետր բարձրությունից, այն բանից հետո, երբ 10-ամյա տղան կտրել է նրա փրկապարանը, որպեսզի տղամարդը նրան չխանգարի դիտել սիրելի մուտֆիլմը:

Հարավային Չինաստանի Հույչժոու նահանգի տասնամյա բնակիչը կտրել է փրկապարանը, որպեսզի ազատվի աղմկարար շինարարից: Հեռուստացույց դիտող տղան աղմուկի պատճառով չի կարողացել հանգիստ դիտել իր մուլտֆիլմը: Երեխայի գործողությունների հետեւանքով տղամարդը ստիպված է եղել 40 րոպե շարունակ կախված մնալ 30 մետր բարձրությունից:

Դեպքի վայր շտապած փրկարարներից բավականին երկար ժամանակ է պահանջվել տղամարդուն բարեհաջող կերպով իջեցնելու համար:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Տղան սկզբում հերթել է իր չարաճճիությունը, սակայն սպայի հետ զրուցելուց հետո ընդունել է իր մեղքը:

Դեպքի ժամանակ երեխան տանը մենակ է գտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ