News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը շարունակում է անդավաճան մնալ իր բարոյական «սկզբունքին»:

NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր գեներալ-լեյտենանտին՝ պարզելու համար, թե ինչ վիճակում է օգոստոսի 28-ին վթարի ենթարկված նրա եղբորորդին՝ Դավիթ Բաղմանյանը: Հարցը մինչեւ վերջ չլսելով՝ Հայկազ Բաղմանյանը բարկացավ, լրագրողին մեղադրեց «նման պայմաններում» նման հարց տալու համար, հայհոյանք տվեց ու անջատեց հեռախոսը:

Նշենք, որ «Էրեբունի» ԲԿ-ում, ուր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Դավիթ Բաղմանյանը, հրաժարվեցին որեւէ տեղեկություն տրամադրել հիվանդի վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ հարազատներն արգելել են դա անել:

Հիշեցնենք, որ Դավիթ Բաղմանյանը վթարի է ենթարկվել օգոստոսի 28-ին առավոտյան ժամը 08:30-ին. Երեւան քաղաքի Նոր Նորք 5-րդ զանգվածի բնակիչ, 21-ամյա Դավիթ Բաղմանյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 777 NM 71 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի թիվ 138 հասցեի դիմաց բախվել է Երեւանի բնակիչ, 54-ամյա Պետրոս Աբգարյանի վարած «ԶԻԼ» մակնիշի 19 OՏ 847 համարանիշի ավտոմեքենային: Դավիթ Բաղմանյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ «Էրեբունի» բկ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ