News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Եվրոպական նոր պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի «անիմաստ ու անարդյունավետ»է  որակել եւ խոստացել է վետո սահմանել հավելյալ միջոցառումներ դեմ: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:

«Ես համարում եմ, որ այդ պատժամիջոցներն անիմաստ են ու անարդյունավետ: Մենք դեռ չգիտենք, թե ինչ հետեւանքներ կունենան արդեն սահմանված պատժամիջոցները, ուստի կարիք չկա նորերը պարտադրել»,- հայտարարել է Ֆիցոն ԵՄ գագաթաժողովի արդյունքների հիման վրա:
Նրա խոսքով՝ ինքը պայքարելու է պատժամիջոցների դեմ, որոնք կվնասեն Սլովակիայի շահերին:

«Ես իրավունք եմ վերապահում վետո սահմանել պատժամիջոցների դեմ, որոնք վնաս են հասցնում Սլովակիայի ազգային շահերին»,- ընդգծել է վարչապետը:

Ավելի վաղ ԵՄ երկրների առաջնորդները Եվրահանձնաժողովին խնդրել էին շաբաթվա ընթացքում առաջարկներ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ