ԱՄՆ-ն ողջունում է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ դիտարկել նոր պատժամիջոցների սահմանումն ընդդեմ Ռուսաստանի՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:
«Մենք ողջունում ենք ԵՄ քայլը, որը ցույց տվեց Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ամուր պաշտպանությունը, ինչպես նաեւ կոչ արեց հետագա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ մոտակա օրերի ընթացքում քննարկելու համար»,- հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթլի Հեյդենը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Եվրամիության հետ համատեղ աշխատում է Ռուսաստանի դեմ նոր միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ:
Ավելի վաղ ԵՄ երկրների առաջնորդները խնդրել են Եվրահանձնաժողովին շաբաթվա ընթացքում առաջարկներ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ: