News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմաօդային ուժերն Իրաքի հյուսիսում գտնվող Ամերլի քաղաքի մերձակայքում հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերի ուղղությամբ եւ տեղի բնակիչների համար մարդասիրական օգնություն նետել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցչին:

Նշվում է, որ գործողությունը թույլատրվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ Ամերլիի խաղաղ բնակիչների ուղղությամբ զինյալների հարձակումները կանխելու համար:

«Մարդասիրական օգնությունը հասցվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ավստրալիայի ավիացիայի կողմից»,- ասված է հաղորդագրությունում:

«Իսլամական պետության» զինյալները երկու ամիս շրջափակման մեջ են պահում Ամերլի քաղաքը: Օգոստոսի 30-ին Իրաքի անվտանգության ուժերի ստորաբաժանումները եւ քրդական զինված խմբավորումները շրջափակման օղակը ճեղքելու փորձ են ձեռնարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ