News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում: Օգոստոսի 30-ին, ժամը 21:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Կորյուն Ասլանյանը Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում Subaru մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, այնուհետեւ՝ ծառին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից:

Վթարի հետեւանքով Կորյուն Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: 
Բախման արդյունքում արմատախիլ է եղել 2 հաստաբուն ծառ: Կայքի տեղեկություններով՝ Կորյուն Ասլանյանն աշխատում է «Ինսթիգետ» ընկերությունում՝ որպես ծրագրավորող:

Տպել
Ամենաշատ