News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզի հյուսիս-արեւելյան շրջանում հզոր պայթյունի հետեւանքով 5 հարկանի բնակելի շենք է փլուզվել: Զոհվել է 8-ամյա երեխա եւ տարեց կին, 12 մարդ, այդ թվում՝ 5 երեխաներ, դեռեւս չեն հայտնաբերվել:

Երկրորդ զոհի մարմինը փրկարարները դուրս են բերել փլատակների տակից: Տարեց կինը դեռեւս ողջ է եղել, երբ փրկարարները հայտնաբերել են նրան, սակայն փրկել չի հաջողվել:

Պայթյունը տեղի է ունեցել Ռոսնի-սու-Բուա (Սեն-Սեն-Դենի դեպարտամենտ) քաղաքի բնակելի տանը, տեղական ժամանակով՝ առավոտյան ժամը 8-ին:

Փարիզի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ողբերգության կարող էր հանգեցնել գազի արտահոսքը:

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության խմբեր եւ փրկարարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ