News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրներ կոչ են արել չեղյալ համարել ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը, որը սահմանափակում է զինծառայողների թիվը, որոնք ՆԱՏՕ-ն իրավունք ունի տեղակայել նախկին արեւելյան բլոկի երկրների տարածքում: Այս մասին գրում է գերմանական «Der Spiegel» շաբաթաթերթը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության եւ Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի աղբյուրներին:

Պարբերականի համաձայն՝ այս տարբերակի կողմնակից են Լեհաստանը, Բալթյան երկրները, ինչպես նաեւ Կանադան: Գերմանիան դեմ է, սակայն այս երկրի դիվանագիտական շրջանակների աղբյուրը «Der Spiegel»-ին տեղեկացրել է, որ «ռուսաստանցիների ամեն նոր ռազմական քայլով Բեռլինի համար ավելի դժվար է դառնում պաշտպանել այս դիրքորոշումը»:

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է, որ «կապված Ռուսաստանի նոր ագրեսիվ գործողությունների հետ՝ դիվանագիտությունն ավելի պարզ է ցույց տալիս իր սահմանները»: Նրա խոսքով, ըստ «Deutsche Welle»-ի ռուսական ծառայության, հարց է ծագում, հնարավո՞ր է, արդյոք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ինչ-որ բան ակնկալել բանակցությունների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ