News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Առողջապահության նախարարության Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես ուռուցքաբանության զարգացման գործում: Ձեր թե՛ գործնական, թե՛ տեսական աշխատանքները հարստացրել են Հայաստանի բժիշկների զինանոցը, բարձրացրել մեր գիտության միջազգային հեղինակությունը, իսկ ամենակարեւորը՝ փրկել եւ փրկելու են բազմաթիվ մարդկային կյանքեր:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք եւ նոր հաջողություններ Ձեր վեհ եւ մարդասիրական առաքելության մեջ»,- ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում:

Տպել
Ամենաշատ