News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է բովանդակալից բանակցություններ սկսել երկրի հարավ-արեւելքում պետականության եւ հասարակության քաղաքական կազմակերպման հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հարկավոր է ձգտել այն ծրագրի իրականացմանը, որի շուրջ մենք պայմանավորվել ենք: Հարկավոր է անհապաղ անցնել բովանդակային բանակցությունների, եւ ոչ թե տեխնիկական հարցերի, այլ Ուկրաինայի հարավ-արեւելքում պետականության եւ հասարակության քաղաքական կազմակերպման հարցերի շուրջ՝ այնտեղ բնակվող մարդկանց օրինական շահերի ապահովման նպատակով»,- ռուսական Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» ծրագրին տված հարցազրույցում ասել է Պուտինը:

Միաժամանակ, նախագահն ընդգծել է, որ մարդիկ, ովքեր կարծում են, թե ռուսամետ ակտիվիստները նստած սպասելու են խոստացված բանակցություններին, երբ իրենց աչքի առջեւ «ուղղակի հրամանով ռմբակոծելու են Ուկրաինայի հարավ-արեւելյան քաղաքներն ու գյուղերը», պատրանքների գերին են:

Ինչ վերաբերում է արեւմտյան գործընկերներին, ովքեր Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցներով են սպառնում, ապա, Պուտինի խոսքով, նրանց հարկավոր է հիշեցնել սեփական իդեալների մասին:

«Այդ դեպքում ինչո՞ւմ են կայանում, այսպես կոչված, եվրոպական արժեքները: Պետական հեղաշրջմանն աջակցություն, զենքի ուժով իշխանության գրավում եւ զինված ուժերի օգնությամբ անհամաձայնության ճնշում. մի՞թե սրանք են եվրոպական արժեքները: Եվ ինձ թվում է, որ մեր գործընկերներին հարկավոր է հիշեցնել այս մասին, իրենց սեփական իդեալների մասին»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ