News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Վերակառուցումից հետո այսօր` օգոստոսի 31-ին,  բացվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզը: Տավուշի մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 300 մ հեռավորության վրա գտնվող մանկապարտեզի խաղահրապարակում կառուցվել է երեք մետր բարձրությամբ, 20 սմ. լայնությամբ, 200 մ. երկարությամբ պաշտպանական պատ, որն առաջինն է ոչ միայն Տավուշում, այլեւ ամբողջ Հայաստանում:

«Գունազարդ պատը ոչ միայն կպաշտպանի մեր երեխաներին, այլեւ իր պայծառությամբ անտեսանելի կդարձնի պատերազմը մեր երեխաների համար»,-  բացման արարողությանը հուզմունքով ասաց մանկապարտեզի տնօրեն Սվետա Մանուչարյանը:

1 380 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղում մանկապարտեզ է հաճախում 26 երեխա: Ադրբեջանցի դիպուկահարների ուղիղ նշանառության տակ գտնվող մանկապարտեզը գործունեությունը չի դադարեցրել նույնիսկ օգոստոսյան գնդակոծությունների ժամանակ: Պարզապես, երեխաներին արգելված էր խաղահրապարակ դուրս գալ: 

Տպել
Ամենաշատ