News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հոկտեմբերի 1-ից շուրջ 1.5 անգամ կնվազեցնի Ղրղզստանի հյուսիսին մատակարարվող գազի սակագինը՝ 224-ից հասցնելով 165 դոլարի՝ 1.000 խորանարդ մետրի դիմաց: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, ապրիլին համաձայնագիր էր ստորագրվե ղրղզական ազգային գազային օպերատոր «Ղրղզգազ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Գազպրոմի» կողմից ձեռք բերելու վերաբերյալ: «Ղրղզգազ» ԲԲԸ-ի բոլոր ակտիվները փոխանցվել են «Գազպրոմ»-ին խորհրդանշական 1 դոլար գնի դիմաց:

Աթամբաեւի խոսքով՝ մի քանի օր առաջ անցկացված բանակցությունների ժամանակ ռուսական ընկերության ղեկավարի հետ կողմերը համաձայնության են եկել, որ «ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից «Գազպրոմը» երկրի հյուսիսին գազը մատակարարելու է 165 դոլարով՝ 1.000 խորանարդ մետրի դիմաց, այժմյան 224 դոլարի փոխարեն, այսինքն՝ գազը Բիշքեքում եւ երկրի հյուսիսային այլ քաղաքներում շուրջ 1.5 անգամ կէժանանա»:

Ավելի վաղ Ուզբեկստանը, «Ղրղզգազ»-ի հարցով Ղրղզստանի եւ Ռուսաստանի միջեւ պայմանագրի ստորագրումից գրեթե անմիջապես հետո, առանց պատճառը բացատրելու դադարեցրել էր Ղրղզստանի հարավին բնական գազի մատակարարումը: Գազանջատումը տարածաշրջանում էլեկտրաէներգիայի կտրուկ անբավարարություն էր առաջացրել, որը խորացել էր հանրապետության ՀԷԿ-երի ավազաններում ջրի աղետալի պակասի պատճառով:

Աթամբաեւը նշել է, որ դրա հետ կապված կողմերը պայմանավորվել են, որ «խոստացված 20 մլրդ ռուբլու ներդրումներից բացի, «Գազպրոմ»-ը եւս 45 մլրդ ռուբլի է հատկացնելու՝ «Հյուսիս-Հարավ» գազատարի կառուցման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ