News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքում իրավիճակի կարգավորման համար Կիեւի իշխանությունները պետք է բանակցություններ վարեն Նովոռոսիայի հետ, քանի որ այդ հակամարտությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ չէ, այլ ներուկրաինական կոնֆլիկտ է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չի կարող համաձայնություն լինել Պորոշենկոյի հետ հակամարտության կարգավորման շուրջ: Այդ անհնար է, քանի որ այդ հակամարտությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ չէ, այլ ներուկրաինական կոնֆլիկտ է»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:

Պատասխանելով Ուկրաինայի հարավ-արեւելքյան շրջանների պետական կարգավիճակի մասին հարցին՝ Պեսկովը նշել է, որ Նովոռոսիան պետք է մնա Ուկրաինայի կազմում, եւ նրա կարգավիճակը պետք է որոշեն Կիեւի իշխանությունները:

«Եվ միայն Ուկրաինան կարող է համաձայնության գալ Նովոռոսիայի հետ, ուշադրություն դարձնել նրա շահերին, եւ միայն այդ կերպ կարող է քաղաքական կարգավորման հասնել»,- նշել է Պեսկովը:

«Մեկնաբանություններ են հայտնվել, որ նախագահը նշել է, թե դրանք բանակցություններ են Ուկրաինայի արեւելքի պետականության մասին: Եթե պարզապես ընթերցենք հայտարարությունը, ապա հասկանալի է, որ այդպես չէ: Նախագահը խոսել է նույն այն ներառական բանակցությունների մասին, որոնց անհրաժեշտության վերաբերյալ վաղուց է նշվել փաստաթղթերում, որոնք ամենասխալ ձեւաչափերով են ներկայացվել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ