News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում արդյունաբերական արտադրանք տեղափոխող բեռնատարի վարորդն իր մեքենայի թափքում 16 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով « Agence France-Presse»-ին:

Տղամարդը կանգնել է ավտոլցակայանում, ֆրանսիական Կալե քաղաքի մոտակայքում եւ մեքենայի թափքից տարօրինակ աղմուկ է լսել: Բացելով դուռը՝ նա մեքենայում 16 անձ է հայտնաբերել, ովքեր գաղտնի ներս են թափանցել:

Նրանցից չորսը վատ են զգացել: Հայտնաբերվելուց հետո բժիշկները հետազոտել են նրանց, հետո փոխանցել իրավապահներին:

Ձերբակալվածների ազգությունը չի հաղորդվում: Հայտնի է, որ անցյալ շաբաթ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Սիրիայի 17 քաղաքացու:

Այս պահին Կալեում շուրջ 1.200 ներգաղթյալ կա: Նրանց թիվը վերջին շրջանում կտրուկ աճել է: Շատերը Ֆրանսիան օգտագործում են որպես յուրահատուկ տարանցիկ կետ՝ Մեծ Բրիտանիա հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ