News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 1-ի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք է ուղղել դպրոցականներին, ուսանողներին, նրանց ծնողներին, մանկավարժներին եւ կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին:

Կրթության նախարարության մամուլի ծառայության տարածած շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.
«Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաեւ գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու եւ նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու ուսումնական հաստատություն` դպրոց, բուհ, քոլեջ կամ ուսումնարան եւ մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբը:

Ժամանակակից աշխարհում բանիմաց ու բարեխիղճ մասնագետը պետության հարստությունն է եւ մարդու կարեւորագույն ու մշտական կապիտալը եղել եւ մնում է գիտելիքը: 

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, Ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության եւ դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Շնորհավորելով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ