News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում: Այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 18:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության եւ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ ընկած ճանապարհահատվածի Վարդեւանի (Սելիմի) լեռնանցքի 2-րդ ոլորանում ավտոմեքենա է ընկել ձորը եւ կան տուժածներ: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից: 

Դեպքի վայր ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները պարզել են, որ «Օպել-Վեկտրա» մակնիշի 34 ՏA 573 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Արդյունքում մի հոգի մահացել է, երկուսը տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: 

Փաստի առիթով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 
Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Արսեն Բարսեղյանի անվամբ:

Տպել
Ամենաշատ