News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

23 տարի շարունակ ամեն աշնանը ՀԱՀ-ում փառատոն է անցկացվում՝ նվիրված կետերի միգրացիայի սեզոնին: Տոնական միջոցառումները տեղի կունենան Հերմանուս քաղաքում, որն անվանում են «կետերի համաշխարհային մայրաքաղաք»՝ ցամաքից դրանց հետեւելու հիանալի հնարավորության համար: Այս տարի հյուրերին սպասում են հոկտեմբերի 3-6-ը:

Հերմանուսը գտնվում է Քեյփթաունից 94 կմ դեպի հարավ-արեւելք: «Hermanus Whale Festival»-ը յուրահատուկ միջոցառում է, որը ներառում է արվեստն ու բնապահպանությունը: Անցյալ տարի դրան մասնակցել է ավելի քան 110 հազար մարդ:

Ըստ «Travel»-ի, կետերին դիտելու հազվագյուտ հնարավորությունից բացի՝ փառատոնն առաջարկում է մասնակցել տարբեր ակցիաների, լինել տոնավաճառներում, համերգներ լսել, ցուցահանդեսներ ու շոուներ դիտել: Հատուկ ծրագիր կլինի երեխաների համար: Տոնի շրջանակում իրադարձությունների մեծամասնությունն անվճար է, իսկ որոշ երեկոյան համերգների համար հարկավոր կլինի տոմսեր ձեռք բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ