News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գիտնականները ծավալուն հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ շատ խիստ դիետաներով տարվելը կարող է ալկոհոլիզմի պատճառ դառնալ:

Ֆլորիդայի համալսարանի գիտաշխատողները փորձ են անցկացրել, որը 10 տարի է շարունակվել: Դրան մասնակցել է 1340 կամավոր: Հետազոտության արդյունքները ստիպել են գիտնականներին կասկածել խիստ դիետաների արդյունավետությանը: Պարզվում է՝ որքան վաղ են մարդիկ խիստ սահմանափակում իրենց ուտելիքը, այնքան շատ տհաճությունների են հանդիպում ապագայում: Այս մասին գրում է «MegaMed Portal»-ը:

Օրինակ՝ հետազոտության ժամանակ պարզվել է, որ փորձի մասնակիցները, որոնց սննդակարգում կալորիաները չեն գերազանցել 900 կկալը, արդյունքում երեք անգամ ավելի հաճախ են ալկոհոլային կախվածություն ունեցել: Նրանք, ովքեր դիետաների չեն հետեւել եւ առողջ ապրելակերպ են վարել, ալկոհոլիզմի հակվածություն գրեթե չեն դրսեւորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ