News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավ-արեւելքի Չունցին քաղաքից ոչ հեռու սողանք է տողի ունեցել, անհետ կորել է 12 մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 9:00-ին` Յունյան նահանգում: Հաղորդվում է, որ շրջանում ուժեղ անձրեւների հետեւանքով  տեղի ունեցած փլուզումը ավերել է տեղի ածխահանքի աշխատողների հանրակացարանը,  շենքում եղած մարդիկ մնացել են փլատակների տակ: 

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարների ջոկատներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախօրեին Չինաստանի հարավարեւելյան Հույչժոու նահանգում տեղի ունեցած փլուզման հետեւանքով ավերվել էր 77 տուն, զոհվել` 22 մարդ, 20—ից ավելին տուժել էին: «Սինհուան» հայտնում է, որ մեկ մարդ համարվում է անհետ կորած:

Ըստ տեղի իշխանությունների հայտարարության` բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ աղետի գոտում ապրողները` անվտանգ թաղամաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ