News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

10 տարի առաջ կատարվեց մեր  օրերի Ռուսաստանի ամենաահավոր ողբերգություններից մեկը. Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում գրոհայինները պատանդ էին վերցրել №1 դպրոցի 1 200 աշակերտի եւ ուսուցչի: Ահաբեկչական հարձակման եւ դրան հաջորդած գրոհի հետեւանքով զոհվել էր 334 մարդ, որոնցից  186-ը` երեխաներ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել չեչեն գրոհայինների առաջնորդ Շամիլ Բասաեւը: 

Այսօր Բեսլանում սգո օր է: Ինչպես վերջին  10 տարիներին, այսօր էլ սեպտեմբերի 1-ին հազարավոր մարդիկ եկել են այն դպրոց, որտեղ տեղի էր ունեցել ողբերգությունը: Ի հիշատակ պատանդ երեխաների, ավերված մարզադահլիճի պատերի մոտ խաղալիքներ եւ ջրով շշեր են դնում, ինչի կարիքը պատանդները շատ են զգացել: Ողբերգության զոհերի հիշատակին կվառեն 334 մոմ: Սգո միջոցառումները կտեւեն երեք օր: 

Բեսլանում զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ տեղի կունենան նաեւ ՌԴ այլ քաղաքներում:

Ըստ հասարակական կարծիքի վերջին հարցումների`  ռուսաստանցիները փոխել են իրենց վերաբերմունքը Բեսլանում գործողությունների ընթացքում ռուսական իշխանությունների նկատմամբ: Այսօր 62%-ը վստահ է, որ պատանդներին փրկելու գործողության ընթացքում իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ: Մինչդեռ մեկ տարի առաջ այդ տեսակետին կողմ էր ռուսաստանցիների 46% -ը, փոխանցում է «Ռոսբալտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ