Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով ՄԳԻՄՕ-ում, հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական միջամտությունը Ուկրաինայում չի լինի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ռազմական միջամտություն չի լինի, մենք հանդես ենք գալիս այդ ծանրագույն ճգնաժամի, այդ ողբերգության բացառապես խաղաղ կարգավորման օգտին»,-վստահեցրել է Լավրովը:
Նրա խոսքով՝ «այան ամենը, ինչ մենք անում ենք, ուղղված է նրան, որ առաջ մղենք հենց քաղաքական մոտեցումները»: