News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է Ղրիմի նկատմամբ ցամաքային մուտքն ապահովելու նպատակով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հարավ-արեւելյան տարածքի զավթման մասին: Märkische Allgemeine թերթին տրված հարցազրույցում դիվանագետը չի բացառել Ռուսաստանի կողմից բռնակցման նոր փորձը, քանի որ վերջինս ապօրինի միակցված թերակղզու մատակարարումների հետ կապված որոշակի դժվարությունների է բախվում:

Շտայնմայերի խոսքով «ռուսական ցամաքային միջանցքները նույնքան հակասում են միջազգային եւ իրավունքին եւ արժանի են դատապարտման, որքան եւ Ղրիմի միակցումը Ռուսաստանին»: Ընդ որում Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակը կտրուկ սրացել է եւ դուրս եկել վերահսկղությունից: Նա նաեւ հավելել է, որ «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գոյություն ունի զինված հակամարտության սպառնալիք»: Նման հակամարտության իրատեսությունը Շտայնմայերը բացատրել է Ռուսատանի վրա քաղաքական եւ տնտեսական ճնշումը ուժեղացնելու Եվրամիության որոշմամբ, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ