Օգոստոսի 31-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում` Ապարանի ջրամբարի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Գրանտ Չիրոկի» (վարորդ՝ Ստեփանյան) մակնիշի 34 LS 934 եւ «Տոյոտա» մակնիշի (վարորդ՝ Ղազարյան) 29 ԼԼ 706 համարանիշների ավտոմեքենաները: