News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից դուրս չի գա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ նրա՝ հարկ է օգտվել դրա ընձեռած հնարավորություններից: «Պատասխան միջոցառումների վերաբերյալ, հակառուսական նոր պատժամիջոցների ալիքի դեպքում, չեմ ուզում դատողություններ անել եւ երեւակայել, քանի որ ամեն ինչ պետք է հստակ հաշվարկվի: Եվ երբ հասկանանք, թե այս անգամ ինչի են ընդունակ մեր ամերիկյան եւ եվրոպական գործընկերները, կորոշենք՝ ինչպես պատասխանել նրանց»,- ասել է նա:

Լավրովը հայտարարել է, որ ռուսական իշխանությունները կպաշտպանեն երկրի տնտեսությունը, սոցիալական ոլորտը, քաղաքացիների եւ բիզնեսի շահերը: «Գործընկերների գործողություններից ելնելով` եզրակացություններ կարվեն նրանց ադեկվատության,  հուսալիության վերաբերյալ»,- հավելել է նախարարը:

«Ինչ վերաբերում է ԱՀԿ-ին,  ընդհակառակը, մենք ցանկանում ենք ավելի աշխույժ օգտվել օգտվել դրա ընձեռած հնարավորություններից», — ասել է Լավրովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Պետդումայի ՌԴԿԿ-ի պատգամավորները մտադիր են այս տարվա աշնանը խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը ԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալու օրինագիծ ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ