News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, 6-ամյա թոռնուհուն անձամբ ուղեկցեց «Քվանտ» վարժարան:

«Այսօր թոռնուհուս եմ ուղեկցել առաջին դասարան, եւ կարծում եմ, որ պետական պաշտոնյաները, չինովնիկները, եթե ուզում են մաքրվեն, բյուրեղանան, տարին մի քանի անգամ պետք է դպրոց մտնեն, ինչպես հասարակությունը մտնում է եկեղեցի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը հիշեց իր առաջին սեպտեմբերի 1-ը. «Ծանր տարիներ էին, 6 տարեկանից եմ գնացել դպրոց, ու այդ ժամանակվանից ինձ համար սեպտեմբերի 1-ը պատկերվել է որպես համաժողովրդական շատ լավ տոն, դա մեր ժողովրդի ինքնության, իմաստնության օրն  շէ, եւ կարծում եմ, որ որտեղ էլ լինեմ, սեպտեմբերի 1-ին պետք է լինեմ դպրոցում: Հորդորում եմ մեր հասարակությանը եւ պաշտոնյաներին տարեկան մի քանի անգամ դպրոց մտնեն, որ մաքրված դուրս գան»:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ ուսումնառության տարիներին ինքը չարաճճի աշակերտ է եղել. «Սկզբում շատ խելոք երեխա էի, հետո՝ չար, հետո ավելի չար, բայց հասկանալի անձնավորություն էի շրջապատի համար»:

ԱԺ նախագահը նշեց, որ իր հայրը դպրոցի տնօրենն էր եւ չարաճճիութոյւնների համար ծնող կանչելու անհրաժեշտություն չէր լինում, քանի որ իր ծնողն ամեն օր դպրոցում էր:

Դպրոցական տարիներից մնացած՝ ԱԺ նախագահի ամենավառ հիշողությունը նոր դպրոցի դասասենյակի մանրահատակն է:

Հարցին, թե հիշում է արդյոք իր դպրոցական առաջին սերը, Գալուստ Սահակյանն ասաց. «Մշտապես հիշում եմ, որովհետեւ իմ առաջին սերը իմ կինն է, եւ ոչ թե հիշում եմ, այլ անընդհատ միասին ենք»:

«Քվանտ» վարժարանից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այցելեց թիվ 185 ավագ դպրոց, որտեղ տարիներ շարունակ աշխատել է դպրոցի տնօրեն:

Տպել
Ամենաշատ