News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շատ մտերիմ են, բայց չեն մասնակցում միմյանց ընտանեկան միջոցառումներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունը, որ Ռուբեն Հայրապետյանն իրեն չի հրավիրել որդու հարսանիքին:

«Մենք Ռուբեն Հայրապետյանի հետ շատ մտերիմ ենք, բայց ես էլ շատ ընտանեկան միջոցառումներ եմ ունեցել, որ Ռուբեն Հայրապետյանը չի մասնակցել, ընդհանուր առմամբ, այս տարիներին մենք ընկերներ ենք եւ շատ-շատ այլ միջոցառումների մենք մասնակցել ենք»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ իրենց միջեւ որեւէ լարվածություն չկա. «Ընդհանրապես, Գալուստ Սահակյան քաղաքական գործիչը որեւէ մեկի հետ լարվածություն չի կարող ունենալ, ավելի շատ կողմ է միավորվելու, միաբանվելու, քան որեւէ լարվածություն ստեղծելու»:

Տպել
Ամենաշատ