News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իհարկե, մտահոգիչ է, որ Տավուշի մարզի Բեդավանի դպրոցում այս տարի առաջին դասարանցի չի լինելու եւ ամենամտահոգիչն այն է, որ մեր հասարակության ամեն մեկը փորձում է մեղավորներ գտնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Դա մեր վիճակն է, որը պետք է կարողանանք հաղթահարել: Ես կարծում եմ, Տավուշի մարզ վարչապետի այցը բերեց նրան, որ այսօր արդեն ծրագրվում են բավականին արտոնություններ մարզի համապատասխան գյուղերին, որպեսզի հասարակությունն ավելի շատ իր ծննդավայրում կարողանա իր գործունեությունն ապահովել, քան այլ վայրերում: Իհարկե, մտահոգիչ է պատերազմը, մտահոգիչ է զինվորի մահը, մտահոգիչ է, որ չենք կարողանում մեկս մյուսին հասկանալ, որ ամեն մի լավ բան բոլորը վերագրում են իրենց, իսկ բոլոր բացասական բաները վերագրում են իշխանություններին»,- նշել է Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ իհարկե, ամեն ինչի համար պատասխանատու է իշխանությունը, որը այդ բեռի տակ կքած, եղած հնարավորությունների սահմաններում պետք է իրականացնի այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են հասարակությանը, իսկ եթե ոչ, տեսանելի ձեւով հասարակությանը բացատրի իրավիճակը, որ հասարակությունն անորոշություն չունենա:

«Իսկ ինչու հարց չեք տալիս, թե ինչպես եղավ, որ ողջ տարածաշրջանում միջազգային օլիմպիադայում Հայաստանը 11 մեդալակիր ունեցավ, ինչու չեք ասում, որ Երեւանը օրեցօր արթնանում է, զարթնում է: Նման Երեւան երբեւիցե չի եղել, ծաղիկներ, բակային տարածքներ: Իհարկե, կարելի է նաեւ քննադատել, բայց ոչ թե թշնամիներ գտնել, այլ բարեկամանալ եւ փորձել խնդիրները լուծել»,-ասել է նա:

Տպել
Ամենաշատ