News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը զգուշացրել է զերծ մնալ Իրաքի հյուսիսում քրդական պետության ստեղծումից:

Hannoversche Allgemeine Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ պետք է զգուշանալ մերձավոր արեւելյան երկրի հետագա պառակտման հետեւանքներից:  Շտայնմայերը հետագա հետեւանքներ է անվանել «նոր սահմանների եւ պետական տարածքների համար նոր մարտերը», որն, իր հերթին, կհանգեցնի «լայնարձակ շրջանների անկառավարելիության»:

Շտայնմայերը հայտարարությունն արել է Գերմանիայի կառավարության՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու համար քուրդ զինված  խմբավորումներին հակատանկային հրթիռներ եւ ականանետներ մատակարարելու վերաբերյալ որոշմանը զուգահեռ, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ըստ Շտայնմայերի` անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի քրդերը զենքն ուղղեն սեփական պետության դեմ կամ էլ այն հայտնվի իսլամիստների ձեռքում: Գերմանացի դիվանագետը կարծում է, որ ռիսկը նվազագույնի կարելի է հասցնել այն դեպքում, եթե սպառազինությունը մատակարարվի զինանոցներ ստեղծելու համար ոչ բավարար քանակությամբ, որոնք հետագայում կարող են օգտագործվել զինված հակամարտություններ հրահրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ