News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ ԵՄ առաջնորդները կամաչեն Ուկրաինայի դեպքերի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Արդեն հայտարարություններ են հնչում պատժամիջոցների անհեռանկար լինելու եւ անարդյունավետության մասին»,- նշել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:

Նախարարն ընդգծել է, որ ստացվում է՝ ԵՄ-ն «չի կարող կամ չի ցանկանում ազդել մարտնչող Կիեւի վրա, չի կարող կանգնեցնել նրան եւ պարտադրել կատարել այն, ինչի մասին պայմանավորվել են, եւ որպեսզի այդ անհարմար պահը քողարկվի, նորից սեւեռվում են «պատժամիջոցների մտրակի» վրա»:

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի` ստեղծված իրադրության «ամոթալիությունն» արդեն գիտակցում են ԵՄ երկրների շատ նախագահներ: 

«Վստահ եմ, որ այս դրության ամոթալիությունն արդեն գիտակցում են եվրոպական շատ լուրջ առաջնորդներ: Սակայն, հավանաբար, նրանք անհարմար են զգում դա խոստովանել, քանի որ դա նշանակում է ընդունել իրենց քայլերի չհիմնավորվածությունը», - հայտարարել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին
Այն այլ հարցերի չի վերաբերվելու, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից...
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ամենաշատ