News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գնդեվազ գյուղի երիտասարդներն օրերս բողոքի ակցիա են անցկացրել Գնդեվազում՝ ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման, հաղորդում է «ԷկոԼուրը»

Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերության Տեղեկատվական կենտրոնի մոտ հավաքվել են շուրջ 40 գնդեվազցիներ՝ արտահայտելու իրենց բողոքը։  Իրենց հերթին «Գեոթիմ»-ի աշխատակիցները պատասխանել են, որ իրենք 6-7 տարի աշխատում են հանքավայրում եւ առողջական  ոչ մի խնդիր չեն ունեցել։

Ակցիայի մասնակից, Գնդեվազի բնակիչ Կարեն Բարսեղյանի խոսքով՝ բնակիչները մտադիր են նամակ ուղղել ընկերության գլխավոր բաժնետեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (EBRD)՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը։ Սկսվել է ստորագրահավաք, արդեն հավաքվել է 150 ստորագրություն։

Հիշեցնենք, որ Գնդեվազի բնակիչները հավաքել են 210 ստորագրություն մյուս գլխավոր բաժնետեր՝ Համաշխարհային բանկի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)  Օմբուդսմենի գրասենյակին ուղղված բողոքի նամակի տակին՝ պահանջելով չֆինասավորել Ամուլսարի ծրագիրը։

Հիշեցնենք, որ IFC-ն եւ EBRD-ն Ջերսի Նորմանդյան կղզիներ օֆշորային գոտում գրանցված «Lydian International» ընկերության կանոնադրական կապիտալի տնօրինողներն են։ «Lydian International»-ը «Գեոթիմ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ