Եգիպտոսի արեւելքում տուրիստներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, 42 մարդ վիրավորվել է, հաղորդում է «Ալ-Ջարիդա» թերթի կայքը՝ վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը:
Վթարը տեղի է ունցել Հուրգադա-Ռաս-Ղարիբ մայրուղում: Ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է:
Տուժածներին հիվանդանոց տեղափոխելու համար շտապ օգնության 14 մեքենա է պահանջվել: Ներկայումս միջադեպի հետաքննություն է անցկացվում:
Եգիպտոսը հայտնի է իր ճանապարհային վատ ենթակառուցվածքով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ երկրում ամեն տարի 12 հազար մարդ տուժում է ավտովթարների հետեւանքով: