News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Շնող գուղում, սեպտեմբերի 7-ին կանցկացվի մեղրի եւ այլ բարիքների տոնավաճառ:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության փոխանցմամբ՝ մասնակիցներն այս անգամ եւս հնարավորություն կունենան գալ եւ հենց տեղում համտեսել ու գնել անարատ մեղր, մրգեր, չրեր, մուրաբաներ, տնական պանիր եւ խոտաբույսեր, ինչպես նաեւ վայելել Լոռվա գեղատեսիլ բնությունն ու հաճելի մշակութային միջոցառումները:

Նախորդ տարվա տոնավաճառի ընթացքում հնարավոր է դարձել վաճառել շուրջ 1.5 տոննա մեղր, նախաձեռնությունն այս տարի ակնկալում է ավելի բարձր արդյունք:

Մինչ տոնավաճառը` սեպտեմբերի 6-ին, կկայանա էկոարշավ-տուր Լոռիի մարզում, այնուհետեւ համով-հոտով գիշերակաց Թեղուտի եւ Շնողի B&B-ում:

 Նախաձեռնությունն ապահովում է Երեւան-Շնող-Երեւան տրանսպորտային փոխադրումն ընդամենը 2000 դրամով, ցանկացողները կարող են միանալ իրենց անձնական մեքենաներով, հեծանիվներով կամ մոտոցիկլետներով:

Մասնակցության համար հարկավոր է զանգահարել եւ գրանցվել` զանգահարելով 094 80 38 76 հեռախոսահամարով մինչեւ սեպտեմբերի 5-ը:

«Օգնենք տեղացիներին զարգացնել իրենց տնտեսությունները՝ որպես այլընտրանք հանքին: Միասին կերտենք այլընտրանքային ապագա, այցելենք գյուղեր եւ գնենք բարիքներ հենց տեղում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ