News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականը պահանջող ցուցարարները մոտեցել են Իսլամաբադում գտնվող վարչապետի նստավայրին, ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցուցարարները ներխուժել են կառավարական թաղամաս՝ զինված փայտե ծեծաններով եւ մոտեցել վարչապետի նստավայրին, սակայն դեռեւս անհայտ է՝ վերջինս այնտե՞ղ է, թե՞ոչ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պակիստանյան PTV հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը այն բանից հետո, երբ բողոքողները ներխուժել են հեռուստաընկերոթյան գրասենյակ:

Իսլամաբադում արդեն երեք շաբաթ շարունակ բողոքի ցույցերը չեն դադարում: Լրատվամիջոցների տվյալներով՝ անկարգությունների հետեւանքով արդեն երեք մարդ զոհվել, ավելի քան 400-ը՝ վիրավորվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ