Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 30-ին, ժամը 13.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 33-ամյա Արեն Ղ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով: