News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի 16 նահանգներում սեպտեմբերի 1-ի առավոտյան համաժամանակյա գործողություններ են իրականացվել «Մեծ կաշառք» գործողությունն իրականացրած ոստիկանների դեմ:

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլում եւ եւս 15 նահանգներում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել են 33 ոստիկաններ, որոնց մեջ են նաեւ նախկին բարձրաստիճան ոստիկաններ:

Ձերբակալված մի շարք ոստիկանների հագին եղել են շապիկներ, որոնց վրա թուրքերենով եւ անգլերենով գրված է եղել զրո: Նրանք բղավել են, որ իրենք զրո են, այսինքն՝ մաքուր են, իսկ հարամ փողերը չեն զրոյանում: Այս խոսքերը վերաբերվել են Մեծ կաշառք գործողության ժամանակ Էրդողանի եւ նրա որդու միջեւ հեռախոսազրույցի գաղտնալսմանը, որի ժամանակ Էրդողանը հրահանգել էր որդուն զրոյացնել տանը պահվող միլիոնավոր դոլարները:

Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել համաժամանակյա գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անունը։ Գործողության ժամանակ ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել են նախարարների որդիներ, գործարարներ եւ պաշտոնյաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ