News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում մոտ 40 հազար երեխա այս տարի գնացել է առաջին դասարան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դա կանխատեսվոց ցուցանիշ է, բայց մինչեւ սեպտեմբերի 10-15-ը արդեն աշակերտների վերջնական թվերը կլինեն բոլոր դպրոցներում: «Մենք «Այբբենարան» եւ մաթեմատիկայի դասագրքեր ենք տրամադրել բոլոր առաջին դասարանցիներին որպես նվեր»,-ասել է Հովհաննիսյանը:
Նա նաեւ հավելել է, որ 1-4 դասարանների դպրոցական դասագրքերը տրամադրվում են անվճար, իսկ միջին եւ ավագ դպրոցներում նախատեսված է որոշակի վճար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ