Մոսկվայի հարավում երիտասարդ կինը քնած երեխայի հետ ցած է նետվել 14-րդ հարկի բնակարանից:
«Մոսկվա» գործակալությունը հայտնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ի գիշերը:
Ստացված վնասվածքներից երկու տուժածն էլ տեղում մահացել են: Ներկայումս քննիչները պարզում են ինքնասպանության հանգամանքները եւ պատճառները:
Հայտնի է, որ ցած նետվելուց առաջ կինը գրություն էր թողել, որն ուսումնասիրում են մասնագետները: Ըստ նախնական տեղեկության` վերջերս լրացել է զոհվածի դստեր յոթնամյակը, իսկ կինը երկար ժամանակ տառապում էր ընկճախտից, հայտնում է Life News-ը: