News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի այն քայլը, որ նա իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել նախարարի՝ «Սառցե դույլ» բարեգործական ակցիային մասնակցության տեսանյութը:

«Ապրի Նիկոլ Փաշինյանը, որ կարողանում է իր էջում տեղադրել նաեւ իշխանությունների ներկայացուցիչների նկարներ: Ես իրեն մաղթում եմ բացառապես քաղաքական առաջընթաց,  հասկանում է, որ ինքն ամեն ինչ պետք է անի, որպեսզի կարողանա միայնակ պայքարել քառյակի քաղաքական կապիտալի դեմ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում տեսանյութի քննադատություններին, նախարարն ասաց, որ տեսանյութի «անորակ, կանխատեսելի եւ բուռն արձագանքների մեջ» գերակշռել է դրական արձագանքը: 

«Երեւի հայկական ֆեյսբուքի ամենադիտված տեսահոլովակներից մեկն է եղել, ամենալայքվածը:  Նշանակում է՝ սոցիալապես անապահով երեխաներին աջակցություն ցուցաբերելու իմ կոչը տեղ հասավ, բազմաթիվ երիտասարդներ օգնություն տրամադրեցին բազմաթիվ անապահով ընտանիքների»,- ասաց նախարարը:

Տպել
Ամենաշատ