News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին հայտարարել է, որ Իրանը իրավունք ունի ԱՄՆ-ի պատժամիջոցներին նույնկերպ պատախան տալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով IRNA-ին:

Պետպաշտոնյան քննադատել է Վաշինգթոնի նոր պատժամիջոցները եւ հայտարարել, որ դրանք հակասում են Թեհրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ նոյեմբերին կնքված Ժնեւի համաձայնության սկզբունքներին:

Նրա խոսքով՝ այս քայլը հակասում է Իրանի ատոմային խնդրի լուծման գործընթացին, սակայն, միեւնույն ժամանակ, հաստատել, որ Թեհրանը կշարունակի բանակցությունները «Վեցնյակի» հետ (Ռուսաստան, ԱՄն, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել 25 ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ իրանական ատոմային ծրագրին օժանդակելու մեջ կասկածվող տրանսպորտային ընկերություններ, ավիաընկերությունները եւ 6 բանկ: Վաշինգթոնը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցների ցուցակում հայտնվածները խախտել են Իրանի նկատմամբ գործող սահմանափակումները

Մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից իրանական մի շարք ձեռնարկությունների դեմ սահմանված նոր պատժամիջոցները՝ Ռոհանին հայտարարել է, որ իր վարչակազմը «նոր պատժամիջոցների հետեւանքների հաղթահարման ճանապարհին մտադիր չէ կորցնել եւ ոչ մի րոպե»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ